«Սահմանադրական դատարանի մասին» օրենքը փոխում են

Վահագն Հովակիմյանն ու Սուրեն Գրիգորյանը շրջանառության մեջ են դրել «ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կա­տարելու մասին» նախագծի փաթեթը․ «Ժողովուրդ»

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակ­ցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Սուրեն Գրիգորյանը շրջանառության մեջ են դրել «ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կա­տարելու մասին» եւ «Պաշտոնատար ան­ձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշ­խիքների մասին» օրենքում փոփոխու­թյուն կատարելու մասին» նախագծերի փաթեթը ու 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխու­թյունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորց­րած ճանաչելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Ըստ այդմ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերով սահմանվել են հետևյալ կարգավորումները.

1. Հաշվի առնելով այն, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով արդեն իսկ առկա կարգավորումները սահմանում են սահմանադրական դատարանի սոցիալական երաշխիքները և նրանց պաշտոնավարումը դադարելու դեպքում կենսաթոշակ նշանակելու հետ կապված հարցերը, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Օրենքի 88-րդ հոդվածի 4.1, 4.2 և 4.3րդ մասերը՝ դրանց կարգավորման անհրաժեշտությունը սպառված լինելու հանգամանքը հաշվի առնելով: Միևնույն ժամանակ, 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակի իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով, Օրենքի 88-րդ հոդվածում հստակեցվել է նրանց կենսաթոշակ տրամադրելու օրենսդրական հիմքը:

2. Հիմք ընդունելով 2020 թվականի հու­նիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 213 հոդվածի նոր խմբագրությունը՝ համապատասխանեցվել է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ առաջադրելու հաջորդականությունը Սահմանադրության 213-րդ հոդվածին:

Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: