Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող բրիտանացի աշխատանքային միգրանտները սկսել են վաճառել իրենց ունեցվածքն ու Մեծ Բրիտանիայի վերադառնալ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Պատճառն այն է, որ նրանցից շատերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով կորցրել են աշխատանքը, քանի որ ստեղծված իրավիճակը ծանր հարված է հասցրել ԱՄԷ տնտեսությանը, և չնայած սահմանափակումների աստիճանական թուլացմանը, տնտեսության վերականգնումն, ըստ գնահատումների, մի քանի տանի կտևի:
Նրանց մեծ մասը վաճառում է նաև ավտոմեքենաներն ու անգամ՝ սպորտային ակումբների բաժանորդագրությունը, իսկ մինչև կկարողանան Դուբայից Մեծ Բրիտանիա վերադառնալ, փորձում են տեղում ինչ-որ կերպ իրենց ապրուստը վաստակել:
Օքսֆորդի համալսարանի հետազոտության համաձայն՝ Միացյալ Էմիրություններում 900 հազար մարդ զրկվել է աշխատանքից, ընդ որում՝ բրիտանացի միգրանտներն ամենաշատը տուժածների շարքին են դասվում:
0Comments