Փաշինյանի հետ անգլերեն տիկին Մակունցն է պարապել. չեմ զարմանում Նիկոլի անգլերենի ողորմելի մակարդակի վրա

Դուք չեք հավատա, ժողովուրդ, բայց իմքայլականների աներեսությունը, լկտիությունը դեռ հերիքում են, որ նրանք հոխորտան եվրոպական առաջատար ընտանիքի վրա ու մեզ մեղադրեն ԵԺԿ-ին մոլորեցնելու մեջ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«Դուք չեք հավատա, ժողովուրդ, բայց իմքայլականների աներեսությունը, լկտիությունը դեռ հերիքում են, որ նրանք հոխորտան եվրոպական առաջատար ընտանիքի վրա ու մեզ մեղադրեն ԵԺԿ-ին մոլորեցնելու մեջ:

Ցավում եմ, որ անգլերենի մասնագետ համարվող տիկին Մակունցը չի հասկացել պարզ անգլերենով գրված Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հորդորը և Բուքիքիոյի երեկվա նամակը:

Ասում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ անգլերեն տիկին Մակունցն է պարապել: Հիմա չեմ զարմանում Նիկոլի անգլերենի ողորմելի մակարդակի վրա»: