Կորոնավիրուսի դեմ պայքարը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի առաջնային անելիքը. վարչապետ

Ամեն մեկս մեր տեղում մեր լուման պետք է ներդնենք, հակառակ դեպքում սա չի հաղթահարվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կորոնավիրուսը հաղթահարած քաղաքացիների մասնակցությամբ, որոնք պատմում են հիվանդության հաղթահարման իրենց պատմությունը։

ՀՀ վարչապետը տեսանյութին կից գրել է․ «Կորոնավիրուսի դեմ պայքարը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի առաջնային անելիքը: Ամեն մեկս մեր տեղում մեր լուման պետք է ներդնենք, հակառակ դեպքում սա չի հաղթահարվի: Ինքներս պահելով հակահամաճարակային կանոնները, ուրիշներին քաջալերելով, խնդրելով, հորդորելով նույնը անել:

Մենք պարտավոր ենք հաղթել, բայց մենք դա կարող ենք անել միասին»: