«Նստած-հելած տղա ա ու ցուցմունք չի տալիս». Սասուն Միքայելյանը հրաժարվել է

ԱԺ-ում ծեծկռտուքից հետո Միքայելյանն ամբիոնից սպառնացել էր Մարուքյանի եղբորը, ասելով՝  «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ», մի մոռացի, թե ինչ կառույց եմ ներկայացնում․․․

«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին Սասուն Միքայելյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Ինքը՝ Սասուն Միքայելյանը, հրաժարվել է ցուցմունք տալուց։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա իրավապահներին ասել է, թե ինքը «նստած-հելած տղա ա ու ցուցմունք չի տալիս»։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում ծեծկռտուքից հետո Միքայելյանն ամբիոնից սպառնացել էր Մարուքյանի եղբորը, ասելով՝  «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ», մի մոռացի, թե ինչ կառույց եմ ներկայացնում․․․

Փաստորեն, մինչ իշխանությունը պայքարում է քրեական ենթամշակույթի դեմ, իրենց շարքերում այդ ենթամշակույթը ծաղկում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում