Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսի ժամանակ Պուտինից մոտ 150 մ հեռավորության վրա «ահաբեկչական հարձակում» է կանխվել. Daily Mail. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 

«Ահաբեկչության» հեղինակը 22-ամյա Նիկիտա Երոշենկոն է, որը խորհրդային արտադրության զենքով հարձակվել է Դաշնային անվտանգության ծառայության մեքենայի վրա և սկսել հարվածներ հասցնել դրա ապակուն

ա

Ռուսաստանը հայտնել է, որ հունիսի 24-ին Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր զորահանդեսի ընթացքում «ահաբեկչական հարձակում» է կանխվել, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ «ահաբեկչության» հեղինակը 22-ամյա Նիկիտա Երոշենկոն է, որը խորհրդային արտադրության զենքով հարձակվել է Դաշնային անվտանգության ծառայության մեքենայի վրա և սկսել հարվածներ հասցնել դրա ապակուն։ Նշվում է, որ երիտասարդը նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ նրան հայտնել են, որ չի կարող քայլերթով անցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմացով։

Համացանցում հրապարակված տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները վազելով մոտենում նախագահից ընդամենը 152 մետր հեռավորության վրա գտնվող տղային և վնասազերծում նրան։

Servicemen take part in a Victory Day military parade in Red Square, Moscow, on Wednesday

Eroshenko smashed the windows of a security vehicle with his weapon. The parade in Moscow marked the 75th anniversary of the end of the Second World War

A criminal case has been opened against Eroshenko (pictured), from Kaluga, according to some reportsThe incident on Wednesday came just one day before Russians began casting their ballots in a seven-day vote on sweeping reforms that could clear the way for President Putin (centre) to stay in the Kremlin until 2036