Արմեն Սարգսյանը մի գիշերում դարձավ Արտուշ պապիկ․ տեսանյութ

ՍԴ-ի շուրջ տեղի ունեցած գործընթացները մի քանի բան բացահայտեցին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցած գործընթացները մի քանի բան բացահայտեցին։ 

Նախ, որ նախագահ Արմեն Սարգսյանը ուշ գիշերով ստորագրեց ԱԺ-ի վիճահարույց նախագիծը և դրանով մի գիշերվա ընթացքում դարձավ Արտուշ պապիկ, նաև պարզ դարձավ, որ խորհրդանում կա մեկ ընդդիմադիր ուժ:

Մելիքյանի խոսքով՝ տեղի ունեցածը խայտառակություն է, և դա արտակարգ դրության պայմաններում անելը դիտվելու է որպես ծանրացուցիչ հանգամանք հետագայում: