Աշխատանքից կազատվի մոտ 2000 մարդ. նոր գրոհ՝ պետական ապարատում

Հայտնի չէ՝ այդ հաստիքներն ամբողջովին կրճատվելո՞ւ են, թե՞ դրա անվան տակ ազատվելու են անցանկալիներից՝ տեղ բացելով «քայլող» նոր էշելոնի համար

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով` իրավապահ համակարգին հատուկ հանձնարարություն է տրվել՝ խոշորացույցի տակ վերցնել ոչ միայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, այլեւ նրանց հետ ինչ-որ կերպ ասոցացվող անձանց՝ նրանց «դոսյեները» «թարմացնելու» նպատակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի խանգարել ակտիվ գործունեության հնարավորությունը եւ լռեցնել։

Այս ասպեկտով առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ պետական կառույցներում աշխատողները: Բանն այն է, որ իշխանությունները ցանկանում են այս խառը շրջափուլում նոր «չիստկա» իրականացնել։ Ընդդիմադիր հատվածի նկատմամբ տոտալ հարձակումների շրջանակում նոր գրոհ է սպասվում պետական ապարատի վրա, եւ այդ քողի տակ առանձնապես մեծ թվով ազատումներ են սպասվում։ 

Մեր ունեցած տեղեկության համաձայն` աշխատանքից ազատվելու է մոտ 2000 մարդ, բնականաբար, բոլորն էլ ինչ-որ կերպ «նախկինների» հետ ասոցացվող կամ «նախկինից» մնացած։ Սակայն դեռեւս հայտնի չէ՝ այդ հաստիքներն ամբողջովին կրճատվելո՞ւ են, թե՞ դրա անվան տակ ազատվելու են անցանկալիներից՝ տեղ բացելով «քայլող» նոր էշելոնի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում