«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Գևորգյանի և Ծովինար Վարդանյանի կորոնավիրուսի թեստի պատասխանները դրական են։ Նրանք երեկ են թեստ հանձնել, պատասխանն այսօր է հայտնի դարձել։
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Հայկ Գևորգյանի հետ, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց։
Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ ևս մի քանի պատգամավորի մոտ կորոնավիրուսով է հաստատվել։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 24-ին, ֆեյսբուքյան իրենց էջերում իշխող ուժի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Քրիստինե Պողոսյանը հաստատել են, որ վարակվել են կորոնավիրուսով։ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս։ «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանն էլ երեկ ֆեյսբուքում տեղեկացրեց, որ շփվել է վարակված անձի հետ և ինքնամեկուսացել է։
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ «Իմ քայլում» կորոնավիրուսով վարակվածների թիվն իրականում ավելի մեծ է։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am
0Comments