Մուկուչյանի անդրադարձը՝ Ծառուկյանի հայտարությանը

ԿԸՀ-ն միշտ էլ հրապարակային ներկայացրել է իր մոտեցումն այդ երևույթների վերաբերյալ

«Առիթ ունեցել եմ այս հարցին բազմիցս անդրադառնալու, Կենտրոնական ընտրակական հանձնաժողովը կամ հանձնժողովի անդամներն աշխատում և իրականացնում են այն գործառույթները, որոնք նախատեսված են Ընտրական օրենսգրքով»։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե ինչու են իշխանությունները հներից խոսում այն դեպքում, երբ ԿԸՀ-ի նախագահը շարունակում է մնալ նույն անձը, ով պաշտոնավարել է նաև նախկին իշխանությունների ժամանակ:

Անդրադառնալով ընտրակաշռքի վերաբերյալ գործին, որի հիման վրա Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից՝ Տիգրան Մուկուչյանը կոնկերտ գործին չարձագանքեց, խոսեց առահասարակ ընտրակաշառքի վերաբերյալ։

ԿԸՀ-ն միշտ էլ հրապարակային ներկայացրել է իր մոտեցումն այդ երևույթների վերաբերյալ։

«Մենք համապետական ընտրությունների ժամանակ ոչ միայն հրապարակային խոսքով, այլև տեղադրել են գովազդային վահանականեր, որոնք ուղղակիորեն կոչ էին ընտրողներին, որ ընտրակաշառք ստանալը համարվում է քրեորեն պատժելի արարք:

Այսինքն՝ այս առումով ԿԸՀ-ի դիրքորոշումը հստակ է եղել: Ավեին, երբ եղել են նման առանձին դեպքեր, մեր արձագանքը եղել է շատ օպերատիվ, նախազգուշացնելով համապատասխան սուբյեկտին»,-շեշտեց նա: Հարցին, թե 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքն ընտրախախատումների վերաբերյալ դիմում-բողոք ներկայացրել է, եղել է ձայների վերահաշվարկի դիմում, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ հարցն առարկայական է, հետևաբար, կարող ասել, որ յուրաքանչյուր ընտրական գործընթացից հետո՝ հատկապես համապետական ընտրություններից հետո, ԿԸՀ-ն անմիջապես ներկայացնում է հաղորդում:

«Այդ հաղորդումները ներկայացվել են, այնտեղ մանրամասն այդ տեղեկություններին կարող եք ծանոթանալ։ Դրանք նաև քննարկվել են Ազգային ժողովում, դրանք հրապարակված են հանձնաժողովի կայքում»,-մանրամասնեց ԿԸՀ նախագահը։