ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Վարդեւանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երբ Էդմոն Մարուքյանը իրավացիորեն հստակ արձանագրում է, որ ապօրինի գործընթաց է տեղի ունեցել, բայց դրա հետ մեկտեղ Ռոբերտ Քոչարյանի գործը որպես պատրվակ է օգտագործում, և ոչինչ ուղղակի ոչինչ չի ձեռնարկում, հենց դրանով էլ քաղաքականացնում է այս գործընթացը, իսկ մեզ դրանում մեղադրելը մեղմ ասած ԶԱՎԵՇՏ Է:
Մի խորհուրդ եկեք ես Ձեզ տամ, ընդհանրապես անիմաստ է ԻՐԱՎԱԲԱՆԻ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՉՈւՄԸ, երբ այն չի իրացվում:
Դուք հրաժարվեցիք Ձեր պարտականության կատարումից և վստահ եմ նույնիսկ դիսկոմֆորտի մեջ չեք:
Հենց սա է ցավը...:
Առողջ եղեք»:
0Comments