Գագիկ Ծառուկյանին առնչվող բռնաբարության գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ

Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող բռնաբարության գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով (Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը, տարածելը)։ Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Էդգար Ջանոյանը հայտնեց, որ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործի վերաբերյալ մամուլում եղել էին հրապարակումներ։

Նյութի աղբյուր՝ NEWS.am