Առանց դիմակի ձեզ չտեսնեմ․ Պապիկյանը հրահանգեց տուգանել քաղաքացիների․ տեսանյութ

Պապիկյանը, ինչպես և այլ նախարարներ Երևանի տարբեր վարչական շրջաններում դիմակներ էին բաժանում քաղաքացիներին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ոստիկանին հրահանգեց տուգանել քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը, ինչպես և այլ նախարարներ Երևանի տարբեր վարչական շրջաններում դիմակներ էին բաժանում քաղաքացիներին։

Պապիկյանը նախ քաղաքացիներից մեկին, ով շինարարություն էր անում, հանդիմանեց՝ նշելով․ «Առանց դիմակի ձեզ չտեսնեմ»։

Ապա նա մոտեցավ մեքենայի, որում մի քանի քաղաքացիներ էին, ովքեր դիմակը, ըստ Պապիկյանի, ճիշտ չէին կրում։

Նա նախ հորդորեց քաղաքացիներին իրարից հեռու նստել, որպեսզի չվտանգեն միմյանց, ապա շարունակեց ճանապարհը և հսկող ոստիկանին հրահանգեց այդ փողոցի մի շարք քաղաքացիների տուգանել։