Որպես իրավաբան, երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար պարզապես ամոթի զգացողություն ունեմ. Հրայր Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրայր Թովմասյանն անդրադարձել է նախօրիեն ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշման ընդունմանը

Որպես իրավաբան երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար ես պարզապես ամոթի զգացողություն ունեմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով նախօրիեն ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշման ընդունմանը:

Նա ընդգծեց, որ իրեն ուղղված հարցերը կարող են լինել իրավական կամ քաղաքական հարցերի վերաբերյալ, իրավական հարցերին կարող է պատասխանել, որոնք սակայն չեն վերաբերի այդ նախագծին, քանի որ այն կարող է լինել ՍԴ-ում քննարկվման առարկա. «Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, ապա շատ մեծ զսպվածություն ցուցաբերելով պետք է ասեմ, որ որպես իրավաբան երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար ես պարզապես ամոթի զգացողություն ունեմ»:

Տեսանյութը՝ news.am-ի