Եթե ոմանց հույսը 10 հազարով դրամով մարդ հրապարակ բերելն է, ապա դրանք արագ կփլուզվեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թույլ տվեք նաեւ արձանագրել, որ որոշ այսպես ասած, այդ կարգի մեկնաբանություններ տվող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը

Այո հավաքները հիմա սահմանափակված են, բայց ո՞վ է ասել, որ պոտենցիալ հավաքի մասնակիցները պետք է պարտադիր դժգոհություն արտահայտեին գործող կառավարությունից: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի 10-20 կամ նույնիսկ 100 անգամ ավելի մեծ թվով մասնակիցներ դժգոհություն չպետք է  արտահայտեին որոշ կոռուպցիոներների գործունեության հետ կապված: Ընդհանուր առմամբ սա պետք է հաշվի առնել: Պետք է ոմանք շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է եւ հավաքներ անելու հնարավորություն չկա, որովհետեւ կարծում եմ՝ հեղափոխության կողմնակիցները առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին եւ իրենց խոսքը կասեին առնվազն մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց գործունեության հետ կապված: Թույլ տվեք նաեւ արձանագրել, որ որոշ այսպես ասած, այդ կարգի մեկնաբանություններ տվող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը: Որովհետեւ եթե հանրահավաք ասելով նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10 հազար դրամով հրապարակ բերելը եւ նրանց հույսը դրանց վրա է, ապա իրենց հույսերը շատ արագ կփլուզվեն արտակարգ դրության ավարտից հետո»,-հայտարարեց Փաշինյնը:

Նա հավելեց, որ այսօր կառավարությունը խնդիր է դրել, որ մարդիկ քիչ վարակվեն. «Եվ եթե մենք այսօր դպրոցների, մանկապարտեզների, գիտական կենտրոնների գործունեությունն ենք անգամ սահմանափակել, կարծում եմ՝ այդ մեկնաբանությունը տեղին չէ:

Դեռ հարց է, թե հնարավորության դեպքում հեղափոխության կողմնակիցները, թե կառավարության հակառակորդները ավելի շուտ եւ ավելի շատ, մեծաքանակ հանրահավաքներ կանեն: Դեռ հարց է, թե ովքեր այդ հանրահավաքով շատ ավելի արագ հարցեր կլուծեին այդ հանրահավաքների միջոցով»,-ասաց վարչապետը:

Տեսանյութը՝ news.am-ի