Հանգիստ եղեք. ամեն ինչ նորմալ է. Գեղամ Մանուկյան

Մանուկյանը՝ իր տան պատուհանին հնարավոր կրակոցի հետքի վերաբերյալ

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր տան պատուհանին հայտնաբերված, ըստ վարկածներից մեկի՝ կրակոցի հետքից առաջացած ճաքին և այդ առնչությամբ գրառում կատարել:

«Սիրելիներս։ Լուրն արագությամբ տարածվում է։ Հանգիստ եղեք։ Ամեն ինչ նորմալ է։ Առավոտյան եմ հայնաբերել պատուհանի վրայի հետքը, որը դեռ չեմ շտապում գնահատական տալ։ Մի անհանգստացեք։ Լավ կիրակի երեկո բոլորիդ։ Ես էլ պատրաստվեմ իմ վաղվա Անկեծ ասած հաղորդմանս ու լուրերի մեր թողարկումներին»,- գրել է նա:

Ինչպես հայտնել էինք, ըստ նախնական տեղեկությունների՝ հունիսի 19-ից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից դեռևս անհայտ պայմաններում և հանգամանքներում վնասվել է նշված շենքի բնակչի հյուրասենյակի պատուհանի երկշերտ ապակու դրսի հատվածը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարկածներից մեկն այն է, որ վնասվածքն առաջացել է կարկոցի հետևանքով, քանի որ միայն կարակոցի արդյունքում նման վնասվածք կլիներ ապակու վրա։