Բացառված է, որ Ծառուկյանին պետք է վախեցնեն. ԲՀԿ առաջնորդը նշել է իր չկալանավորվելը․ տեսանյութ

Գագիկ Ծառուկյանը իր աջակիցների հետ նշել է իր չկալանավորվելը իր ռեստորանային համալիրներից մեկում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր աջակիցների հետ նշել է իր չկալանավորվելը իր ռեստորանային համալիրներից մեկում:

Նա իր աջակիցներին ասել է. «Ուզում եմ իմանաք ամենակարեւորը, որ Ծառուկյանը անձնական շահի համար չի անում, Ծառուկյանը ներկայացրել է երկրի վիճակը տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ համաճարակի հետ կապված, ներկայացրել եմ իրական իրավիճակը: Բայց նայելով, որ Ծառուկյանին էսօր պետք է վախեցնեն, որ Ծառուկյանը լիարժեք իր մտքերը չասի, դա բացառված է: Սա քաղաքական պատվեր է, շարունակվելու է»:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին: