Որքան գումար է փոխանցել Սամվել Կարապետյանը․ Հայելի․am

Այդ տեղեկությունը հաստատել է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել էր մամուլում տարածված տեղեկությունները, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար սահմանված 2 մլրդ դրամի չափով գրավը մուծելու հարցում օգնել են ռուսաստանցի գործարարները:

Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը` նշելով, որ ինքն էլ է փոխանցել գումար: «Իսկապես, դա այդպես է»,- ասել է վերջինս:

Hayeli.am-ի տեղեկություններով` Սամվել Կարապետյանը փոխանցել է մոտ 1 մլն դոլար:

Հիշեցնենք, որ փոխանցումներ կատարել են նաև «Մոնարխ» ընկերությունների խմբի ղեկավար Սերգեյ Համբարձումյանը և գործարար Գենադի Ստեփանյանը: Գումարի մյուս մասը վճարել է «Սիստեմա ԲՖԿ» (АФК "Система") ռուսական ներդրումային ընկերութունը, որտեղ Քոչարյանն անկախ տնօրեն է: