Ովքեր լավ չեն հասկանում և օրենքները խախտելով գործեր են կարում, ես անձամբ այդ բոլոր մարդկանց ականջներից բռնած իջացնելու եմ

Ծնկաչոք ներողություն եք խնդրելու երեխաներից ու կանանցից

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հերթական տեսանյութը, որը վերնագրված է «Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն»։

«Ինչ վերաբերում է համակարգչին, ՀԺ-ում գրված ֆայլերը, որոնք դուք լցրել եք համակարգչի մեջ, որ ասում եք՝ 9 հազար հատ են, 9 հազար ֆայլը կարող եք տպել, ոլորել եւ... ձեր հմապատասխան տեղը: Դա է իմ պատասխանը ձեզ:

Բոլոր քննչական մարմինների եւ ԱԱԾ աշխատակիցներին, որոնք լավ չեն հասկանում, բոլոր նրանք, որոնք խախտելով օրենքները, լսելով խենթին, գործեր են կարում, գնում են մարդկանց ընտանիքներ, խուզարկում են, ես անձամբ այդ բոլոր մարդկանց ականջներից բռնած իջացնելու եմ եւ դուք կնկաչոք ներողություն եք խնդրելու երեխաներից ու կանանցից:

Ես չունեմ երկիր, որը պետք է թողնեմ անտեր խենթ շանտաժիստի ձեռքում: Ես չունեմ ժողովուրդ, որը պետք է թողնել խենթ շանտաժիստի ձեռքում: Ես իմ կյանքը կդնեմ, բայց Հայաստանը կազատեմ խենթ շանտաժիստից: Ես վռնդելու եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի հասարակական քաղաքական կյանքից:

Պատժվելու են բոլորը, որոնք սատարում են այդ հոգեկան հիվանդին: Ես կյանքում ջրբաժան չեմ դներլ, բայց հիմա դնում եմ ջրբաժան: Ես կոչ եմ անում բոլորին մոռանալ անցյալը եւ ապրենք հանուն ապագայի: Մենք պետք է բաժանվենք երկու մասի, նրանք, որոնք Նիկոլի հետ են, եւ այսուհետ կրելու են Նիկոլ Փաշինյանի քայլերի քաղաքական, բարոյական, քրեական պատասխանատվությունը, եւ բոլոր նրանք, որոնք Նիկոլի հետ չեն՝ անկախ նրանից, թե անցյալում եղել են Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն տեր-Պետրոսյանի, դաշնակցական եք եղել, թե ոստիկան, կարեւոր չի դա արդեն: Եկեք ընտրենք՝  մենք ուզում ենք գնալ նիկոլ Փաշինյանի ճանապարհո՞վ, որը տանում է անդունդ, թե՞ ուզում ենք գնալ ապագա: 

Չկա հին ու նոր, կա հոգեկան հիվանդ, որի պատճառով մարդիկ են մահանում, որի պատճառով պատերազմ է սկսել,մ եւ կանմնացածը: Ես ընտրում եմ ոչ Նիկոլին»: