Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում «Մայդանի» տապալման մասին․ տեսանյութ

Պատռվեցին ինչպես տիկնիկների, այնպես էլ Բելառուսից դուրս գտնվող տիկնիկավարների դիմակները

Բելառուսի իշխանություններին հաջողվել է խափանել երկրում իրավիճակի ապակայունացման լայնածավալ ծրագիրը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով երեկ Մինսկում անցկացված բողոքի ակցիան, գրում է sputnik.by կայքը:

«Վերջին օրերի ընթացքում հետևելով իրավիճակին՝ ես տեսնում եմ, որ որոշակի ուժեր են ակտիվացել, որոնք սկսում են ճոճել իրավիճակը երկրում: Մենք դա տեսել ենք և վաղուց: Բայց մեզ հաջողվեց որոշակի քայլեր ձեռնարկել և խափանել Բելառուսի ապակայունացման լայնածավալ ծրագիրը: Սա կատակ չէ և ոչ էլ վախեցնելու փորձ, սա երկիրը «Մայդանի» տանելու փորձ էր: Պատռվեցին ինչպես տիկնիկների, այնպես էլ Բելառուսից դուրս նստած տիկնիկավարների դիմակները»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նշել է, որ ներկայում «քաղաքական շահերի կենտրոնը Բելառուսն է»` ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի համար: