«Երևան Մոլը» շարունակում է իր գործունեությունը՝ պահպանելով հանրային առողջության ցուցումները

«Երևան Մոլ»-ն ամբողջ տարածքի ախտահանման աշխատանքներ է կատարում ամենօրյա ձևաչափով, օրը երկու անգամ՝ այցելուներին տրամադրելով դիմակներ և ձեռնոցներ

Երևան Մոլը շարունակում է իր գործունեությունը՝ պահպանելով հանրային առողջության ցուցումները
Ս.թ. հունիսի 17-ին պարետատան կողմից հրապարակվեց մի տեղեկություն, որի համաձայն «Երևան Մոլ»-ում
հայտնաբերվել են պարետատան կողմից սահմանված կանոններին անհամապատասխանություններ, և որ «Երևան
Մոլ»-ը փակվելու է 24 ժամով։

Ի պատասխան նշված տեղեկատվության, որը տարածվեց բազմաթիվ ԶԼՄ-ներում, ցանկանում ենք հստակեցնել․
պարետատունը իրականացնում է պարբերական ստուգումներ «Երևան Մոլ»-ի տարբեր հատվածներում՝
ֆուդկորտում, սպասարկման կենտրոնում, վարչական՝ գրասենյակային հատվածներում, և ցանկացած տեղ
կանոնների անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում, նշվում է «Երևան Մոլ»-ի անունը՝ որպես մեկ
տնտեսվարող սուբյեկտ։

Հունիսի 17-ին իրականացված հերթական ստուգման ժամանակ հայտնաբերվել են կանոնների խախտումներ
«Երևան Մոլ»ի գրասենյակում, մասնավորապես երկու աշխատակից չի կրել դիմակ, նրանց միջև
հեռավորությունը եղել է պակաս քան մեկուկես մետրը և ջերմաչափման գրանցումը կատարվել է օրական մեկ
անգամ։

«Այսօր հունիսի 18-ին, 12։00-ից սկսած 24 ժամով փակվել է միայն մոլի գրասենյակային մասը։ «Երևան
Մոլ»-ում գործող բոլոր խանութները և ֆուդկորտը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը ամեն օր ժամը
10։00-22։00», - պարզաբանել է «Երևան Մոլ»-ի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի տնօրեն
Շուշան Ավագիմյանը։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ տնտեսվարողների մասին տեղեկատվություն տարածելիս անհրաժեշտ է
առաջնորդվել տեղեկատվության մատուցման հստակությամբ։ Ընդհանրացման արդյունքում ոչ ճշգրիտ
տեղեկատվություն են ստանում քաղաքացիները և մեծ վնաս են կրում տնտեսվարողները։ Խնդրում ենք գործել
զգույշ։

Հիշեցնում ենք, որ «Երևան Մոլ»-ն առաջինն էր Հայաստանում, որը կարևորելով հանրային առողջության
պահպանման անհրաժեշտությունը, առանց պարետատան հրահանգման մարտի 15-ից «Գալաքսի»
ընկերությունների խմբում հանդես եկող այլ տնտեսվարողմերի հետ ժամանակավորապես դադարեցրեց իր
գործունեությունը՝ մեծ վնասներ կրելու գնով։

«Երևան Մոլ»-ը վերաբացումից հետո հետևել է քաղաքացիների առողջության պահպանման ցուցումներին՝
հատուկ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելով դրա համար, այդ թվում նաև Մոլի այցելուներին անվճար դիմակների
տրամադրում, հեռավորության պահպանման ցուցումներ, ջերմաչափում մուտքի մոտ։

Նշենք նաև, որ «Երևան Մոլ»-ն ամբողջ տարածքի ախտահանման աշխատանքներ է կատարում ամենօրյա
ձևաչափով, օրը երկու անգամ՝ այցելուներին տրամադրելով դիմակներ և ձեռնոցներ։