Գագիկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանը տուգանվեց դիմակ չկրելու համար

Երեկ նույն պատճառով տուգանվել էր նաև ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը

Քիչ առաջ դատարանի մոտ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանը, տուգանվեց դիմակ չկրելու համար:

Հիշեցնենք, որ երեկ նույն պատճառով տուգանվել էր նաև ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը:

Այս պահին դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: