Ստիպված ենք ավելի կոշտ մեթոդներ կիրառել. Փաշինյան․ տեսանյութ

Եթե քղաքացին չունի նաեւ փաստաթուղթ, դա համարվելու է երկու առանձին վարույթ, երկու տուգանք

Մեր ընթացիկ ամենակարեւոր խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը, երեկ կրկին 665 նոր դեպք ենք ունեցել եւ մեզ չի հաջողվում թվերն իջեցնել: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք գիտենք դրա պատճառը, հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում եւ մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել: Գիտեք, որ պարետատունը որոշում է կայացրել, որ քաղաքացիները պետք է իրենց մոտ ունենան անձը հաստատող փաստաթուղթ»,-ասաց Փաշինյանը եւ բացատրեց, թե որն է այդ որոշման հիմնավորումը:

«Եթե օրինակ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացին չունի փաստաթւղթ իր մոտ, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պրոցեսն ավելի երկար է տեւում, դրա համար նրան պետք է տանել բաժին, վարչական արձանագրություն կազմել, իսկ հիմա այս որոշումը կայացվել է, որ վարչական այդ լծակն ավելի արդյունավետ գործի: Ընդ որում, մեր օրենսդրության տրամաբանությամբ, եթե քաղաքացին դիմակ չի կրում, ոստիկանը պարզում է, որ նա չունի նաեւ փաստաթուղթ, դա համարվելու է երկու առանձին վարույթ, երկու տուգանք: