Եթե «լևի եմ գնացել», լավ եմ արել, թող մտածեն էն մարդիկ, ովքեր նույն սեռի հետ են գնում. Գևորգ Պետրոսյան

Թող այս ամենի հետևում կանգնած մարդիկ մտածեն իրենց շուրջ շրջանառվող տեղեկությունների մասին

Ես բացարձակապես վախենալու բան չունեմ: Ամոթ է ուղղակի տղամարդու անվան հետ «լեւի գնալը» կապել ու համարել կոմպրոմատ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իր վրա կոմպրոմատ կա, ԲՀԿ նիստին Ծառուկյանը զգուշացրել էր` «լեւի քիչ գնա»։

«Եթե գնացել եմ, լավ եմ արել, թող մտածեն էն մարդիկ ովքեր ի վիճակի չեն լեւի գնալ, կամ գնում են նույն սեռի հետ: Իմ մասին այնպիսի տեղեկություն չի կարող հրապարակվել, որի համար ես ամաչեմ: Թող այս ամենի հետևում կանգնած մարդիկ մտածեն իրենց շուրջ շրջանառվող տեղեկությունների մասին: Ի՞նչ է նշանակում «լեւի» գնալու համար չմասնակցել իրադարձություններին: Եթե դա է կոմպրոմատ, թող հրապարակեն»,- ասաց նա։

 Պատգամավորին հարցրինք, թե երեկ, երբ ԱԱԾ-ում հարցաքննում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, խմբակցության պատգամավորների հետ ինքը ինչու՞ այնտեղ չէր, ինչին պատասխանեց. «Լավ չէի զգում, ինքնազգացողությունս վատ էր: Միակ դեպքն է, որ չեմ մասնակցել: Մանրամասները, որպես անձնական գաղտնիք չեմ ուզում հրապարակել»:

Անդրադառնալով`  ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու գլխավոր դատախազի երկու միջնորդություններին, Պետրոսյանն ասաց, որ դատախազի ներկայացրած փաստարկները հիմնազուրկ էին. «Հարգանք ունենալով գլխավոր դատախազի` իբրեւ իմ նախկին ուսանողի նկատմամբ, այդուհանդերձ հիմքեր ունեմ պնդելու, որ Ծառուկյանի մասով միջնորդությունը հիմնազուրկ է: Այդ միջնորդության մեջ որեւէ ապացույց չմատնանշվեց անձամբ Ծառուկյանին վերաբերվող: 87 հոգով միաձայն կողմ քվեարկելը ակնհայտ քաղաքական պատվեր էր հիշեցնում: Նիկոլ Փաշինյանի պատվերն են կատարում: Այդպես էլ չկարողացավ Ազգային ժողովը ձերբազատվել վարչապետի կցորդը լինելու կարգավիճակից»: