Պետք է ուղղակի արգելել այդ կուսակցությունների գործունեությունը. ես իդեա եմ տալիս. Նիկոլ Փաշինյան

«Ցավոք սրտի, «Ելքի» մեր գործընկերները չհամաձայնեցին, որ շրջանառության մեջ դրվի այդ նախագիծը, իսկ հետո արդեն գիտեք ինչպես զարգացան իրադարձությունները

2017 թվականին ես մի օրենքի նախագիծ էի գրել, որ այն կուսակցությունները, որոնք կպարզվի, որ համակարգված ձևով ընտրակեղծիքներ ու ընտրակաշառքներ են իրականացրել, դրանց գործունեությունը պետք է կասեցվի:

ԱԺ-ում այսօր հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք սրտի, «Ելքի» մեր գործընկերները չհամաձայնեցին, որ շրջանառության մեջ դրվի այդ նախագիծը, իսկ հետո արդեն գիտեք ինչպես զարգացան իրադարձությունները: Երևի պետք է դրա մասին մտածել:

Այո, այն կուսակցությունը, որ կազմակերպված, համակարգված ձևով ժողովրդի կամքի վրա բռնանում է, պետք է ուղղակի արգելել այդ կուսակցությունների գործունեությունը: Ես իդեա եմ տալիս»,-ասաց Փաշինյանը: