Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը

Ուշագրավ է, որ չեն հարցաքննել նաեւ կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանին, ում անունը նույնպես կար դատախազի ներկայացրած միջնորդագրում

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Աժ նախկին պատգամավոր կալանավորելու հարցը։ Այսօր՝ հունիսի 17-ին, շարունակվելու է նախկին պատգամավորին կալանավորելու միջնորդության քննությունը։

Հիշեցնենք, որ hraparak.am-ը գրել է, որ հարցաքննության են կանչել ոչ միայն Իշխան Զաքարյանին, այլեւ Աբրահամ Մանուկյանին, ով գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացրած միջնորդության համաձայն, ընտրակաշառքներ բաժանելու կուրատորն է եղել՝ փող տվողը։

Երկուսն էլ, իրավապահ մարմինների մեր աղբյուրների փոխանցմամբ, «սուխոյ ատկազ» են եկել՝ ասելով, թե  տեղյակ չեն նման գործընթացից, փող չեն բաժանել, ընտրակաշառքի մասին տեղեկություններ չունեն։ Ի դեպ, ուշագրավ է, որ չեն հարցաքննել նաեւ կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանին, ում անունը նույնպես կար դատախազի ներկայացրած միջնորդագրում՝ որպես ընտրակաշառքի փողեր դուրս գրող։

Երեկ հորը չհարցաքննելու հետ կապված՝ ԱԺ ամբիոնից տարակուսանք հայտնեց նաեւ պատգամավոր դուստրը՝ Նորա Առուստամյանը։ Դատախազը հայտարարեց, որ կհարցաքննեն, բայց հասկացրեց, որ նրա ցուցմունքը ոչ մի դեր չի կարող խաղալ։