Դատարանն այսօր քննելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Երեկ Ազգային ժողովը նախ Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա նաև թույլ տվեց կալանավորել նրան

Դատարանն այսօր կքննի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:

Այս մասին վերջինս հայտարարեց երեկ ԱԱԾ-ից դուրս գալուց հետո:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը նախ Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա նաև թույլ տվեց կալանավորել նրան:

Համապատասխան քվեարկություններին մասնակցեցին միայն իմքայլական պատգամավորները: