Եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, ով է ստանձնելու կուսակցության ղեկավարությունը:
Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման հարց չկա. «Եթե այդ վատատեսական սցենարը լինի, ինչը ես չեմ բացառում, ես հույս ունեմ, որ մենք կապի մեջ կլինենք պարոն Ծառուկյանի հետ:
Մեզանից յուրաքանչյուրն իր անելիքը գիտի: Ես չեմ ուզում այս պահին հրապարակել ներկուսակցական ու այլ կուսակցությունների հետ քննարկումների բովանդակությունը»:
Զոհրաբյանը նշեց՝ ում էլ ձերբակալեն, շարժումը շարունակվելու է:
0Comments