Բերման ենթարկվեց Վահե Էնֆիաջյանի օգնականը. լարված իրավիճակ ԱԱԾ-ի մոտ. ՈՒՂԻՂ

Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է

Այս պահին լարված իրավիճակ է ԱԱԾ-ի մոտ, բերման ենթարկվեց Վահե Էնֆիաջյանի օգնականը: ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը փորձում էր թույլ չտալ դա անել, սակայն դա չկանգնեցրեց ոստիկաններին:

Նշենք, որ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է: Այստեղ են հավաքվել ինչպես ԲՀԿ-ական պատգամավորները, այնպես էլ՝ այլ քաղաքացիներ:

Ոստիկաններն արդեն մի քանի հոգու բերման են ենթարկել: Պատճառը հավաքների մասով արգելքն է