«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է իր ելույթի հնարավորությունից: Այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ այս ընթացքում կապ է հաստատել Ազգային անվտանգության ծառայության հետ, և Գագիկ Ծառուկյանը տեղեկացվել է այս հնարավորության մասին և առաջարկվել է նրան ուղեկցել խորհրդարան: «Ինձ փոխանցած տեղեկությունների համաձայն՝ պարոն Ծառուկյանը հրաժարվել է ելույթից»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովին ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու և նրա նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ ավելի վաղ Ազգային ժողովը անձեռնմխելիությունից զրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
Տեսանյութը՝ azatutyun.am-ի
0Comments