ԱԱԾ-ին առաջարկում եմ վերացնել այս խայտառակ հակասությունը․ Տիգրան Ուրիխանյան

Ուշադրություն՝ 2017 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակ չի եղել, և ես առաջադրվել եմ որպես «Ալյանս» կուսակցության ղեկավար

Այսօր ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության վերաբերյալ հերթական տեսանյութը տարածեծց, որում նկարահանել էին Ծառուկյանի տանը գտած ինչ-որ փաստաթղթեր։

Հետագայում տարածվեցին նաև դրանց ստոպ-կադրերը։ Այդ թղթերից մեկը պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից էր գրված, որում նա նշել է․

«Հանձն եմ առել ապահովել ութ հազար քվե, լիարժեք գիտակցում եմ, որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար՝ պարոն Գագիկ Ծառուկյանի որոշումից։ Ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում հրաժարվում եմ որևէ հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու վերաբերյալ»։
Մեզ հետ զրույցում Ուրիխանյանը ԱԱԾ-ին հորդորեց հեռացնել այդ կադերը, քանի որ դրանցում իրականության խեղաթյուրում կա․

« Ես ԱԱԾ-ին առաջարկում եմ, հատկապես ԱԱԾ-ում աշխատող գրագետ մարդկանց, վերստուգել նյութը և անմիջապես այդ կադրերը հեռացնել, հակառակ դեպքում բարի համբավս ստվերելու փորձերը ունենալու են համապատասխան հետևանքներ։ Գրության մեջ խոսվում է, և ես պատվով մեջբերում եմ այն, ինչ այնտեղ նշված է, որ հավակնում եմ համապատասխան թվով ձայներ ապահովելու և պատրաստակամ եմ ծառայելու թիմի ժողովրդին ու հայրենիքին։ Նշվում է, որ ես առաջադրվել եմ ռեյտինգային ընտրակարգով, ԲՀԿ ցուցակով։ Հիմա ուշադրություն՝ 2017 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակ չի եղել, և ես առաջադրվել եմ որպես «Ալյանս» կուսակցության ղեկավար «Ծառուկյան» դաշինքի ցուցակով՝ «Ալյանսի» և ԲՀԿ-ի միջև կնքված դաշինքով ։ Հիմա այս խայտառակ հակասությունը ԱԱԾ-ին հորդորում եմ վերացնել»,- ասաց Ուրիխանյանը։

Տիգրան Ուրիխանյանին հարցրինք՝ իրեն ստիպե՞լ է Ծառուկյանը դա գրել․
« Այսինքն՝ այդ տեքստում ինչ-որ ստիպելու բան կա՞, կամ ես նմա՞ն եմ մի մարդու, որին կարելի է բան ստիպել, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ վատ բան կա այնտեղ գրված, որ մի հատ էլ ստիպեն կամ չստիպեն։ Այդ խոսակցությունները անհեթեթ են, ամեն ինչ շատ պարզ շարադրված է։ Զարմանում եմ, որ ԱԱԾ-ն փորձ չի արել  այդ նութի շուրջ խոսելու համար ինձ հրավիրելու՝ լավ գիտակցելով, թե ինչ են անում, բայց հիմա ես Ձե շատ կոնկրետ հորդորում են ԱԱԾ-ին հուշել, որ 2017-ին ԲՀԿ ո՛չ ռեյտինգային և ո՛չ էլ այլ ցուցակ չի եղել, թող վերացնեն այդ անհեթեթությունը և չփորձեն ստվերել քաղաքական գործիչների բարի համբավը»

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Ուրիխանյանն ասել էր,որ  այդ տեքստն ինքը գրել է 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իսկ հարցին, թե  ի՞նչ եղանակով ինքը պետք է ապահովեր այդ 8 հազար ձայնը, պատասխանել էր՝ «Այն եղանակով, որով ապահովել եմ՝ քարոզչության միջոցով»։