Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը տեղեկացրեց, թե լուրեր են շրջանառվում այն մասին, որ տուգանքները, որոնք մինչև այժմ կիրառվել են, չեղարկվելու են, սակայն, ըստ վարչապետի՝ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը:
«Շարունակելու ենք վարչական միջոցներ գործադրել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ քաղաքացիներ որոնք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները: Ես ուզում եմ ասել, որ այդպիսի հույսերն իզուր են, քանի որ հակահամաճարակային կանոնների համար սահմանված տույժերը չեն չեղարկվելու, դրանք պիտի վճարվեն՝ չնայած նրան, որ մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ»:
0Comments