Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սկսել եմ մտածել, որ խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մենք ունեցել ենք նոր ռեկորդ, 723 դեպք ենք արձանագրել։ Մահերի թիվը` 6, բուժվածների թիվը 442։ 

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ ոչ միայն այս թվերի հետ կապված: Ես Սևանից եմ եկել աշխատանքի և մեքենայի պատուհանից երևում էր, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները:

Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Սկսել եմ մտածել, որ խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»,-ասաց նա: