Այս հրաշքն արժե 45-ից 65 հազար եվրո․ ծանոթացեք HONGQI H9-ի հետ

Այն հեշտությամբ կարող է մրցակցել Audi A8-ի, 7-րդ դասի BMW-ի և S դասի Mercedes-ի հետ

Չինական արտադրության HONGQI H9-ը մոդելը համարվում է ամենաշքեղ մեքենաներից մեկը։ Այն ստեղծվել է՝ փոխառելով դիզայներների ամենաառաջադեմ գաղափարները։

Այս ավտոմեքենան ճանաչվել է HONGQI ընկերության կողմից երբևէ ստեղծված ավտոմեքենաներից ամենաշքեղը:

FAV խմբում ընդգրկված չինական HONGQI ընկերությունը հիմնվել է 1958 թվականին: Այն մեծ ճանաչում է ձեռք բերել Red Flag ապրանքանիշի ներքո կառավարական լիմուզինների արտադրությամբ, ինչպես նաև Audi 100 C3-ի երկարաժամկետ արտոնագրված թողարկումով:

H9 մոդելի առանձնահատկությունների մասին․

Մեքենայի ամենամեծ առավելությունը՝ գինն է, որը շատ ավելի ցածր է, քան Audi A6-ի, 5-րդ դասի BMW-ի կամ E դասի Mercedes-ի գինը: Միևնույն ժամանակ, HONGQI H9-ը հեշտությամբ կարող է մրցակցել Audi A8-ի, 7-րդ դասի BMW-ի և S դասի Mercedes-ի հետ:

Ինչ վերաբերում է արտաքինին, ապա հարկ է նշել, որ մեքենան չնայած քրոմով ծանրաբեռնված լինելուն՝ շատ էլեգանտ է:

Սրահում օգտագործվել են փափուկ պլաստիկ, իսկ որպես հարդարման նյութեր՝ բնական կաշի և փայտի ներդիրներ: Սրահն աչքի է ընկնում լայն էկրանների առատությամբ:

HONGQI H9-ը առավելագույն հարմարավետություն է ապահովել հետևի շարքի ուղևորների համար: Խոսքը վերաբերում է տարածությանը, էլեկտրական կառավարումով և մերսման բարձիկներով հագեցած նստատեղերին:

H9-ը թողարկվում է երկու տիպի բենզինային շարժիչներով․ 2լ ծավալով՝ 252 ձիաուժ և 3լ ծավալով՝ 272 ձիաուժ հզորությամբ:


H9-ի թողարկումը սկսվել է այս տարվա առաջին ամիսներին, իսկ արժեքն այսօր տատանվում է 45-ից 65 հազար եվրոյի սահմաններում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

1

1

1

1