Ոստիկանությունը՝ քաղաքացու անձնագրում ծննդավայրը Ադրբեջան նշման մասին

Քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշելիս հիմք է հանդիսանում ծննդյան վկայականում նշված ծննդավայր երկիրը

«ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ քաղաքացու անձնագրի լուսանկար, որում տվյալ անձի ծննդավայրը նշված է՝ Ադրբեջան։

Պարզաբանենք, որ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշելիս հիմք է հանդիսանում ծննդյան վկայականում նշված ծննդավայր երկիրը»,-այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ՖԲ էջում հրապարակել էր քաղաքացու անձնագրի լուսանկար, որտեղ արցախցի քաղաքացու ծննդավայրը նշված է Ադրբեջան։

1