Որքան գումար են հայտարարագրել Փաշինյանները

Աննա Հակոբյանը հայտարարագրել է 2 բնակարան Շենգավիթում, որից մեկը ձեռք է բերել գնման եղանակով, մյուսը՝ ստացել է որպես ժառանգություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց 2019 թվական հայտարարագրերը։ hraparak.am-ը ներկայացրել է պաշտոնյաների հայտարարագրած դրամական միջոցներն ու գույքը, նախորդ տարի ձեռք բերած ունեցվածը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանկային հաշվին  2019 թվականի վերջում առկա է 3 մլն 332 հազար 423 դրամ և 316 դոլար, որպես կանխիկ դրամական միջոց հայտարարագրվել է 1800 դոլար և 790 հազար դրամ, որպես բանկային ավանդ Փաշինյանը հայտարարագրել է 4 մլն 550 հազար դրամ։

Որպես աշխատավարձ նախորդ տարի Փաշինյանը ստացել է 11 մլն 644 հազար, 725 դրամ, ևս 2 մլն 406 հազար 865 դրամ վարչապետը հայտարարագրել է որպես գրականության արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար։ Խոսքը հավանաբար վաճառված գրքերից ստացված հասույթի մասին է։4 մլն 550 հազար դրամ Փաշինյանը ստացել է գույքը օտարելու արդյունքում։ 

Նրա  կին Աննա Հակոբյանը հայտարարագրել է 2 բնակարան Շենգավիթում, որից մեկը ձեռք է բերել գնման եղանակով, մյուսը՝ ստացել է որպես ժառանգություն, 3 մեքենա, անհայտ ընկերությունում անհայտ չափի արժեթղթեր, որի միավորի գինը 25 հազար դրամ է։ Աննա Հակոբյանի բանկային հաշվին առկա է 904 հազար դրամ։Աննա Հակոբյանի, նրա  ընտանիքի անչափահաս  անդամների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտները կազմել է 15 մլն 640 հազար դրամ։ 

Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը 2019 թվականին, աշխատելով «Դիջիթեյն ՍՊԸ»-ում, ստացել է 2 մլն 82 հազար դրամ։