Փաշինյանի կառավարությունից հերթական բարձրաստիճան պաշտոնյան է պատրաստվում հեռանալ

Ջանջուղազյանը, պարզապես, լքում է լուծարվող կառավարությունը` նոր ձևավորվող կառավարությունում կրկին պաշտոն զբաղեցնելու խոստումների համաձայն

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն, երեկվա աղմկոտ հրաժարականներն այսքանով չեն սահմանափակվի:

Մինչ բոլորը կարծում են, թե, ըստ տրամաբանության, հաջորդ հրաժարականները պետք է տան կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պարզվում է` ավելի շուտ պատրաստվում է գործադիրը լքել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ընդ որում` եթե նախորդ հրաժարականները պայմանավորված էին ՀՀ վարչապետի քմահաճույքով, կառավարությունում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Ջանջուղազյանի դեպքում` նախաձեռնությունը հենց իրենն է: Ըստ շրջանառվող լուրերի` Ա. Ջանջուղազյանը, պարզապես, լքում է լուծարվող կառավարությունը` նոր ձևավորվող կառավարությունում կրկին պաշտոն զբաղեցնելու խոստումների համաձայն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում