Վարչապետ Փաշինյանը հունիսի 24-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին

Մոսկվա մեկնելու օրը դեռ հայտնի չէ

Վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով հունիսի 24-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին: 

«Հունիսի 24-ին վարչապետ Փաշինյանը ներկա կգտնվի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված Մոսկվայում կայանալիք շքերթին»: Մոսկվա մեկնելու օրը դեռ հայտնի չէ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՀՀ Պաշտպանության նախարարությունից,  Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հրավերով Հաղթանակի օրվան նվիրված շքերթին կմասնակցի հանրապետության ԶՈՒ-ի 75 զինծառայողից բաղկացած զորասյունը: