Ժաննա Բուտուլյանի գեղեցիկ լուսանկարները

Դերասանուհին արտահայտիչ շպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Իմ քաղաքում մայիս է»

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում Ժաննան կրում է մուգ երանգի բլուզ, տաբատ եւ բաց երանգի վերնազգեստ։

Նա արձակել է վարսերը, ընդգծված շպար ընտրել։

Հրապարակմանը կից սերիալային սերասանուհին գրառում չի կատարել, սակայն երկրպագուները շտապել են հաճոյախոսություններ ուղղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Շքեղ», «Հիասքանչ», «Շատ սիրուն»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Ժաննան սպորտային կերպարում էր։ Նա արձակել էր մազերը, սեւ գլխարկ ընտրել։ Դերասանուհին արտահայտիչ շպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Իմ քաղաքում մայիս է»։

Հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան։

Նյութի աղբյուրը՝ news.am