Եգիպտոսը միջազգային զբոսաշրջիկներին կընդունի աշնանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նույնիսկ եթե միջազգային ավիափոխադրումը վերականգնվի հուլիս, օգոստոս ամիսներին, միևնույն է, զանգվածային զբոսաշրջության մասին դեռ խոսք չի կարող լինել

եգիպտոս

Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտը չի ակնկալում միջազգային զբոսաշրջիկների այցելություն աշնանից շուտ: Երկրի կառավարությունը, քննարկելով ոլորտի հնարավոր վերաբացման հարցերը, որոշել է մշակել ծրագիր միջազգային զբոսաշրջիկներին ընդունելու համար, սակայն պարզ չէ, թե երբ դա հնարավոր կլինի: Ժամկետներ առայժմ չեն նշվում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

եգիպտոս

Եգիպտոսում ոլորտի կառույցները հայտարարել են, որ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ միջազգային զբոսաշրջային ուղղությունը վերագործարկելը հնարավոր կլինի սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին: Հույս են հայտնել, որ այդ ընթացքում աշխարհում կստեղծվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Եթե դա ավելի վաղ հաջողվի, ապա հնարավոր կլինի ոլորտի վերաբացման ժամկետներն առաջ բերել:

եգիպտոս

Փորձագետները նշում են, որ Եգիպտոսը կարող է առաջարկել ցածր գներ՝ զբոսաշրջիկներին գրավելու համար: Ամեն դեպքում թե´ իշխանությունները, թե´ հյուրանոցները չեն ցանկանում ռիսկի գնալ:

եգիպտոս

Նույնիսկ եթե միջազգային ավիափոխադրումը վերականգնվի հուլիս, օգոստոս ամիսներին, միևնույն է, զանգվածային զբոսաշրջության մասին դեռ խոսք չի կարող լինել:

եգիպտոս