Բրիտանական «Bentley»-ն անձնակազմը կրճատելու որոշում է կայացրել

4 հազար 200 աշխատողից մոտ 1000-ը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի

բ

Բրիտանական ավտոկոնցեռն «Bentley»-ն մտադիր է աշխատանքից ազատել իր աշխատակազմի մոտ քառորդ մասը:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է «Financial Times»-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ 4 հազար 200 աշխատողից մոտ 1000-ը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի:

ն

«Մեր եկամուտներն արդեն կրճատվել են 25 տոկոսով, մեզ մնացել է ընդամենը կես տարի, որ դա վերականգնենք, այնպես որ շատ դժվար կլինի այս տարի ընդունելի եկամուտ ունենալ»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ադրիան Հոլմարկը:

բենթլի