Ստեղծվել է արագ ներազդման ինսուլին, որի հիմքում ծովային խխունջների թունավոր նյութերն են. հետազոտություն

Այսպիսի մշակումը բժշկական ոլորտում ճեղքում կառաջացնի՝ նվազեցնելով պացիենտների մոտ տարբեր բարդությունների ի հայտ գալու հավանականությունը
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հետազոտողների մշակումները ապշեցնում են. այս անգամ նրանք ստեղծել են արագ ներազդման ինսուլին, որը հիմքում պարունակում է ծովային խխունջների թունավոր նյութեր:

Գիտական Nature Structural & Molecular Biology պարբերականի տվյալներով՝ այդ դեղամիջոցը լիովին անվտանգ է մարդկային օրգանիզմի համար: Կոն-խխունջների թունավոր բաղադրիչներով ինսուլինը ակնթարթորեն ներգործում է՝ ոչ ավելի վատ, քան հորմոնը: Այսպիսի մշակումը բժշկական ոլորտում ճեղքում կառաջացնի՝ նվազեցնելով պացիենտների մոտ տարբեր բարդությունների ի հայտ գալու հավանականությունը և բարելավելով ինսուլինի պոմպերի աշխատանքը:

Հետազոտության սկզբնական փուլերում խխունջների թույնից ինսուլինի նոր տարբերակը ավելի քիչ ուժեղ էր, բայց ներգործման արագությունը շատ բարձր էր: Արդյունքում գիտնականները փոքրացրել են կառուցվածքը և ավելացրել են դրանում շատ դիմացկուն շղթա:

Լաբորատոր առնետների վրա կատարված մի շարք փորձերը ապացուցել են մշակված դեղամիջոցի արդյունավետությունը: Ինչպես հայտնի է, այս պահին դեղամիջոցը չի հետազոտվել շաքարային դիաբետ ունեցող մարդկանց վրա:

Փորձագետները պնդում են, որ այդպիսի փորձարկումները կօգնեն հետագայում ձեռք բերել ինսուլինի ոչ թանկ և ուժեղ ներգործությամբ տեսակներ, որոնք ամբողջովին անվտանգ կլինեն պացիենտի առողջության համար: Այս դեղամիջոցի թողարկման համար նախ անհրաժեշտ կլինեն կամավորներ: