Վորոնեժ ծխախոտի դեպքը նոր չէ. այն 1 ամիս առաջ է տեղի ունեցել․ ՊԵԿ-ի պարզաբանումը

ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված, ինչպես նաև չկա որևէ պաշտոնական գրություն տվյալ բեռի մաքսանենգ որակված լինելու վերաբերյալ

Լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ. այն վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ արդեն իսկ ՊԵԿ-ը տրամադրել է համապատասխան գրավոր պարզաբանում լրատվամիջոցների գրավոր հարցադրումների։

Վորոնեժ քաղաքում ծխախոտի նոր խմբաքանակ տեղափոխելու դեպք չլինելու փասը հաստատվել է նաև ՀՀ-ում ՌԴ մաքսային մարմինների ներկայացուցիչներ կողմից:

Ի դեպ հավելենք, որ ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված, ինչպես նաև չկա որևէ պաշտոնական գրություն տվյալ բեռի մաքսանենգ որակված լինելու վերաբերյալ:

1