Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը․ Միքայել Մինասյան․ տեսանյութ

Իշխանության բոլոր ճյուղերը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից, փոխարենը զիջելով Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական տեսանյութը:

 Հերթական տեսանյութը Միքայել Մինասյանը վերնագրել է այսպես.

«Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը».

Անդրադառնալով «Վերելակային դիվանագիտությանը» Միքայել Մինասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ժողովրդի և պետության հաշվին Ալիևից բառացիորեն մուրաց ժամանակ, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը և զավթի իշխանության մնացած ճյուղերը:

Պարզաբանելով, թե ինչու էր դա պետք Ալիևին, Միքայել Մինասյանն ասաց, որ Հայաստանի նախկին իշխանությունները պահանջում էին տեղադրել տեխնիկական միջոցներ, որով պարզ կդառնար, թե որ կողմն է խախտում հրադադարն ու հասցեական մեղադրանքներ հնչեցնել:

Ժամանակավոր հրադադարի դիմաց Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից:

Մանրամասները՝ տեսանյութում: