ԲՀԿ, ՀՅԴ և Վանեցյանի «Հայրենիքը» կմիավորվեն․ երկրում ուժային կենտրոններ են ձեւավորվում

Իսկ Փաշինյանի թիմում շատ մեծ դժգոհություն է հասունացել վարչապետի հանդեպ եւ մարդիկ հոգնել են նրա դիկտատից ու նվաստացումներից
Գագիկ Ծառուկյան Արթուր Վանեցյան ՀՅԴ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի նիստը եւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը երկրում իրավիճակ փոխեցին՝ դեպքերը սկսեցին արագ զարգանալ։ Եթե մինչ այժմ ընդամենը քննադատություններ էին հնչում իշխանությունների հասցեին եւ հատուկենտ՝ հրաժարականի կոչեր, ապա երեկվանից սկսվել են բուռն կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի եւ անհատների միջեւ։

Մեր տեղեկություններով, մի քանի ուժային կենտրոններ են ձեւավորվում երկրում։ Այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Դրանցից մեկը կազմված կլինի դաշտի, այսպես ասած, հնաբնակներից գումարած մեկ նոր ուժ․ ԲՀԿ, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցություն։ Այս ուժին հարող այլ խաղացողներ էլ կան, սակայն նրանք կմիանան երկրորդ փուլում՝ ավելի վճռական պահին։ 

Մեր աղբյուրը նշում է, որ այս ուժը ունի նաեւ աշխարհաքաղաքական կենտրոնների որոշակի աջակցությունը։ Իսկ որ ամենակարեւորն է՝ աջակիցներ հենց իշխանության ներսից։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձեց կոնտրոլի տակ պահել իր թիմակիցներին՝ նրանց դեմ աշխատեցնելով ԱԱԾ-ն ու կոմպրոմատների ինստիտուտը, նրա թիմում շատ մեծ դժգոհություն է հասունացել վարչապետի հանդեպ եւ մարդիկ հոգնել են նրա դիկտատից ու նվաստացումներից։

Մեր տեղեկություններով, քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներին մասնակցում են նաեւ կառավարության եւ Ազգային ժողովի մեծամասնության որոշ անդամներ։ Հրապարակ․am

1