Տեր-Պետրոսյանի կոչերը և բադերի առակը. Վահան Իշխանյան

Նրա այս կրկնվող կոչերը հիշեցրեց անեկդոտը՝ վարիանտ շատ կա, բայց բադ մնացել ա՞
Վահան Իշխանյան

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ երկու ամիս առաջ, երբ կորոնավիրուսից 7 հոգի էր մահացել և վարակվածների թիվը 880֊ի մոտ էր, ասեց թե սա պատերազմ է , պատերազմը վարում է իշխանությունը, և որ պետք է դադարեցնել իշխանությանը քննադատելը ու կատարել նրա հրահանգները, մեկ էլ հիմա, երբ կորոնավիրուսով հիվանդացած 183 հոգի է մահացել(ընդհանուր կորոնավիրուսով վարկաված 252 հոգի է մահացել) և հայտաբերվել է 11817 վարակակիր, 1 միլիոն բնակչության հաշվարկով Հայաստանը 5֊րդ տեղում է, նա կրկին ասում է, թե կորոնավիրուսը պատերազմ է հայտրարաել Հայաստանին, որ պատերազմը վարելու բեռը ընկած է իշխանության ուսերին, և «Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»։

Նրա այս կրկնվող կոչերը հիշեցրեց անեկդոտը՝ վարիանտ շատ կա, բայց բադ մնացել ա՞։ Հին անեկդոտ է, գուցե շատերը չգիտեն.

գյուղացու բադերը սկսում են սատկել, դիմում է մի հեքիմի, թե բադերս սատկում են մի ճար արա, հեքիմը ասում է՝ սոդան ջրի մեջ խառնի, տուր խմեն, անում է, տալիս է, էլի են սատկում, էլի դիմում է հեքիմին, սա ասում է յոդը խառնի ջրին, տուր խմեն, անում է, բայց էլի են սատկում, գյուղացին էլի հեքիմին է դիմում՝ ընկեր հեքիմ բադերս սատկում են ուրիշ վարիանտ չկա՞ փրկեմ բադերին, հեքիմը ասում է վարիանտ շատ կա, բայց հլըլ բադ մնացե՞լ ա։

Վահան Իշխանյան

 

 

1