Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն․ Փաշինյան

Հաջողվել է բացահայտել տեղի ունենալիք գաղտնի հարսանիքներ, խնջույքներ, վերջին զանգեր, այլ տոնական միջոցառումներ
Նիկոլ Փաշինյան դիմակ

Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակը ՀՀ-ում շարունակում է լարվել։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս գործընթացում բացահայտվեց մի հրեշավոր իրականություն, իսկ հրեշավոր իրականությունն այն է, որ ՀՀ-ում գործ ունենք հակահամաճարակային կանոնների չպահպանման ահռելի և համատարած ծավալների հետ։

Ըստ Փաշինյանի՝ այս ընթացում իրենց հաջողվել է բացահայտել տեղի ունենալիք գաղտնի հարսանիքներ, խնջույքներ, վերջին զանգեր, այլ տոնական միջոցառումներ և այս ամենն իր ծավալներով բերել է եզրակացությանը, որ գործ ունեն հակահամաճարակային կանոնների ապակենտրոն չպահպանման հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։