Ռուսաստանի կողմից հայաստանյան իշխանությունների նկատմամբ կա մեծ անվստահություն, Հայաստանն արդեն հուսալի գործընկեր չէ որևէ երկրի համար, և դա երևում է երկկողմ ռազմատեխնիկական գործարքների ոլորտում. առհասարակ, բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները գտնվում են պատմական մինիմումի վրա, և երբեք Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակն այսքան ցածր չի եղել:
Զենքի վաճառքի միջազգային շուկան ունի իր կանոնները, և Հայաստանի վերջին քայլերը՝ Ռուսաստանից ներքին գներով զենք գնելն ու այն դուրս հանելը, բոլոր պայմանավորվածությունների խախտում է:
Դժվար է դրանից հետո նույն գործընկերոջ հետ շարունակել համագործակցությունը: Այս զենքը Հայաստանից Լիբիա է գնացել վարչապետի անմիջական հրամանով և պաշտպանության նախարարի գիտությամբ:
«ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը:
0Comments