Արցախի նախագահի երդմնակալությանը մոտ 600 մարդ է շփվել ՀՀ վարչապետի հետ

Իշխանական թիմը թեստավորվում է․ «Հրապարակ»
արցախ քեֆ

«Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։

Սակայն համացանցում գրում էին, թե չեն հավատում դրան։ Մանավանդ երբ երեկոյան Փաշինյանը մասնակցեց ամենօրյա բրիֆինգին, ավելի խորացան կասկածները։

Իշխանական թիմը երեկ թեստավորվում էր։

Նույնն անում էին Արցախում, որտեղ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը մոտ 600 մարդ էր շփվել ՀՀ վարչապետի հետ։

Իսկ Փաշինյանի ընտանիքում հատկապես անհանգիստ են հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը։ Նա տարիներ առաջ ծանր հիվանդություն է տարել եւ վարակի ռիսկային խմբում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

1