Առաջիկայում որևէ դրական տեղաշարժի հույս պետք չէ ունենալ

«Իմ քայլի» նիստին Տիգրան Ավինյանը գուժել է, որ պետք է պատրաստ լինել, առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու
Տիգրան ավինյան

Օրերս իմքայլականները հավաքվել են ու մի քանի ժամանոց քննարկում ունեցել՝ զբոսաշրջությունից մինչև կորոնավիրուսին վերաբերող թեմաների շուրջ: Նիստին մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Իրատեսի»՝ խմբագրությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ Ավինյանը գուժել է՝ պետք է պատրաստ լինել՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու:

«Փաստորեն, Փաշինյանն Ավինյանի հեռացման հարց չի դրել, այլապես նա չէր մասնակցի «Իմ քայլի» նիստին»,- նկատեցինք: «Դա չեմ կարող ասել, այդ հարցի շուրջ հարցուպատասխան չի եղել:

Նիստի ընթացքում ամենատարբեր հարցերի են անդրադարձել: Պատգամավորներն ինչ-որ առաջարկներ են ներկայացրել, այնուհետև Ավինյանն է անդրադարձել երկրի՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին ու տեղեկացրել, որ առաջիկայում որևէ դրական տեղաշարժի հույս պետք չէ ունենալ: Ասել է՝ պետք է սովորեք ապրել վիրուսի հետ ու պատրաստ լինեք օրական ավելացող մահերին»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն իրենք իրենց խոստովանել են նաև, որ տեղեկատվական հարթակում «պարտություն» են կրում, չի հաջողվում այնպես անել, որ թե՛ խմբակցության, թե՛ իշխող թիմի վարկանիշն անկում չապրի:

Ինչ վերաբերում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետագա պաշտոնավարման հարցին, ապա այդ մասով թեև խոսակցություն չի եղել, բայց ակնհայտ է, որ պատգամավորներից շատերի համար ընդունելի չեն նրա ոչ մասնագիտական հայտարարություններն ու գործողությունները:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատեսի» այսօրվա համարում։

1